Մովսես Երեմյանը և Աննա Սիմոնյանը հեռացրել են համատեղ լուսանկարները




Դերասան Մովսես Երեմյանը 2018-ից ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Միացյալ նահանգներում և տևական ժամանակ է չի նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, չնայած ժամանակին Մովսես Երեմյանն ամենաքննարկվող մեդիադեմքերից էր:

Դերասանն ինստագրամյան իր էջում երբեմն անում էր հրապարակումներ, բայց այժմ Մովսեսը հեռացրել է իր բոլոր նկարներ՝ փակելով ինստագրամյան էջը և չի հետևում կնոջ՝ Աննա Սիմոնյանի ինստագրամյան էջին:

Աննան իր հերթին հեռացրել է ամուսնու հետ ընտանեկան լուսանկարները՝ չհետևելով Մովսեսին:



Հիշեցնենք, որ 2018-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը՝ Անրին: