Մինչ հատուկ հյուրերի բեմ բարձրանալը հանդիսատեսի բարձր տրամադրությունն ապահովեցին D’Litte-ը, Անահիտ Ադամյանը եւ տարբեր դիջեյներ: Այնուհետեւ բեմ բարձրացավ Սեւակ Խանաղյանը՝ կատարելով իր հայտնի հիթերը, որոնց ընթացքում երգիչը զրուցում էր հանդիսատեսի հետ, կատակում եւ, նույնիսկ, իմպրովիզներ անում։
Մոտին հանդիսատեսը փոքր-ինչ երկար սպասեց, եւ արտիստի հայտնվելուն պես՝ ցուցադրեց հայկական հյուրընկալությունը։ Ինքը՝ երգիչը, եւս բարձր տրամադրությամբ բարձարացավ բեմ ու առաջին իսկ նոտայի հետ սկսեց պարել ու թեժացնել համերգի մթնոլորտը։
«Բարի երեկո»,-հանդիսատեսին հայերենով ողջունեց արտիստն ու միանգամից կոչ արեց՝ բարձրացնել ձեռքերը վեր,-«Եթե իմանայիք, թե որքան էինք կարոտել ձեզ։ Որքան երկար ժամանակ չէինք տեսնվել, ինչն, ըստ իս, աններելի սխալ էր։ Բայց այսօր այստեղ ենք, դուք եք այստեղ, եւ երեւանյան այս հիասքանչ երկնքի ներքո ուզում եմ այնքան ոգի դնենք այս ամենի մեջ, որքան երբեք չէինք արել։ Պատրաստվեք՝ այսօր ժպտալու ենք եւ ծիծաղելու, գուցե՝ նաեւ արտասվելու, բայց՝ երջանկությունից։ Կպարենք այնպես, ինչպես դեռ չէինք պարել երբեք։ Լիալուսինը մեզ է նայում, իսկ մենք նրան խոստանում ենք, որ այսօր հոգու եւ պարի միասնություն ենք ցուցադրելու։ Չեմ խոստանում, որ միշտ կդիպչեմ նոտաներին, բայց հոգիներին խոստանում եմ դիպչել»,-կատակեց արտիստը։
Մոտը հանդիսատեսի համար կատարեց իր ամենահայտնի հիթերը, նրանք էլ ձայնակցեցին արտիստին։ Երգիչը հասցրեց բեմում լինել մոտ մեկ ժամ, սակայն ստիպված եղավ առանց հրաժեշտի հեռանալ՝ պարի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով։ Արտիստն, ավելի ուշ, Instagram-ում շնորհակալություն հայտնեց երեւանյան հանդիսատեսին՝ ջերմության համար, եւ ներողություն խնդրեց՝ բեմից անսպասելի հեռանալու պատճառով։ Երգիչը խոստացավ՝ այդ բացը կհասցնեն լրացնել մեկ ուրիշ անգամ։ Համերգի կազմակերպիչը մեզ հետ զրույցում հավելեց, որ երգչին բեմ իջնելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ կոտրվածք ունի։

Հավելենք, որ Մոտը Երեւան էր ժամանել կնոջ՝ Մարիա Մելնիկովայի հետ։ Վերջինը ամուսնուն ուղեկցում էր ոչ միայն օդանավակայանում, այլեւ ետնաբեմում։