Մոտը երեւանյան համերգի ժամանակ ձեռքի վնասվածք է ստացել




Ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղ Մոտը երեկ՝ հուլիսի 2-ին, ելույթ ունեցավ Երեւանում՝ Full Moon Fest-ի շրջանակում։ Մոտը հայ հանդիսատեսին թեժացրեց իր հիթային կատարումներով ու բարձր տրամադրությամբ, սակայն երգիչն առանց հրաժեշտի իջավ բեմից, քանի որ պարի ընթացքում վնասվածք ստացավ:
 
Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ արտիստը ձեռքի կոտրվածք ունի։ Երգիչն ինքն էլ սթորի է արել եւ ներողություն խնդրել այդպես անսպասելի բեմից իջնելու համար: «Որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ ելույթի ժամանակ նման վնասվածք կստանա»,-ասաց համերգի կազմակերպիչը։

«Երեւան, շնորհակալ եմ հրաշալի ընդունելության համար։ Ցավոք սրտի՝ ստիպված էի իջնել բեմից, քանի որ ուսս դուրս էր ընկել․․․ Պետք է բուժվեմ ու վերականգնվեմ։ Ներողություն եմ խնդրում, որ չկարողացանք եզրափակել համերգը, բայց վստահ եմ՝ առիթներ դեռ կլինեն»,-ինստագրամյան story բաժնում նշել է երգիչը։