«Միսս Նիդեռլանդներ 2023» գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթող է դարձել տրանսգենդեր կինը

«Միսս Նիդեռլանդներ 2023» գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել տրանսգենդեր կին Ռիկի Քոլեն։
Ըստ դատավորների՝ Քոլը «շողում էր ամբողջ շոուի ընթացքում»։ «Նա ունի շատ ուժեղ պատմություն եւ հստակ առաքելություն: Ժյուրին համոզված է, որ կազմակերպիչները մեծ հաճույքով կաշխատեն այս երիտասարդ կնոջ հետ»։
22-ամյա Քոլեն Նիդեռլանդները կներկայացնի նաեւ «Միսս Տիեզերք» հաջորդ մրցույթում՝ որպես երկրորդ տրանսգենդեր կին իսպանուհի Անժելա Պոնսեից հետո: Մրցույթի մայր կազմակերպությունը սկսել է թույլ տալ տրանսգենդեր կանանց մասնակցել 2012թ.-ից։Լ
2018 թվականին Քոլեթը դուրս եկավ Holland's Next Top Model հեռուստատեսային տաղանդների շոուի եզրափակիչ։
Հունիսին հոլանդացի տրանս կին Սոլանժ Դեկերը Թաիլանդում նվաճել է Miss International Queen 2023 տիտղոսը։ Այս մրցույթը մեկնարկել է 17 տարի առաջ՝ մեծացնելու տրանս կանանց ճանաչելիությունը։