ԶԼՄ. Տաշ Սարգսյանը քիչ է մնացել կռվի բռնվեր հայերի մասին կատակի պատճառով

Comedy Club շոուի հիմնադիրներից եւ նախկին հաղորդավար Տաշ Սարգսյանին քիչ է մնացել ծեծեին Երեւանում, պնդում է Baza Telegram ալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ին «Արի» սթենդ-ափ ակումբի տարեդարձի ժամանակ։ Ներկայացումից հետո Սարգսյանին մոտեցել է հանդիսատեսներից մեկը։ Զրույցի ընթացքում տղամարդը խոստովանել է, որ աշխատում է Երեւանի բուհերից մեկում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ Սրան ի պատասխան Տաշը կատակել է. «Եթե ռուսերենի ուսուցիչը նման առոգանություն ունի, ապա ի՞նչ սպասենք ուսանողներից»։
Telegram ալիքի տվյալներով՝ կատակից հետո անծանոթն ընկերների հետ փորձել է կռվի բռնվել Սարգսյանի հետ։ Կատակերգուին պաշտպանելու են եկել նրա ընկերները։ Արդյունքում խուսափել են կռվից։