«Ստիպված էի վաճառել ոսկե թևնոցս, որ կարողանայի մասնակցել Նադեժդա Սարգսյանի երգի մրցույթին». Արփին՝ սկանդալային մուտքի, Հայկոյի և բարդ փուլերի մասին

«TalkTime»-ի այս շաբաթվա հյուրն էր երգչուհի Արփին, որը հարցազրույցի ընթացքում պատմել է կյանքի բարդ փուլի, երգով զբաղվելու, Հայկոյի և թալիսման դարձած երգի մասին:
«20 տարեկան էի, բայց չունեի բավարար գումար, որ մասնակցեի Նադեժդա Սարգսյանի երգի մրցույթին և ստիպված էի վաճառել ոսկե թևնոցս, որի գումարով մասնակցեցի մրցույթին, իսկ հետագայում պատմեցի մայրիկիս, որ ստիպված էի նրա նվերը վաճառել երազանքիս հետևից գնալու համար: Նադյայի պես ոչ-ոք չէր սատարում ու չէր պահանջում արտիստից: Հիշում եմ, երբ 2011-ին «Եվրատեսիլ»-ի ժամանակ մենք մի սենյակում էինք ապրւմ և արդեն նա ուներ որոշակի առողջական խնդիրներ, բայց չէր ցանկանում, որ մենք տեսնեինք իրեն նման կարգավիճակում»,- պատմել է երգչուհին:
Մանրամասները՝ տեսանյութում