Լրահոս

Դերասան Վաչե Երիցյանն օդում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին



Վաչե Երիցյանը ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելինն՝ դերասանուհի Սրբուհի Բալայանին։ Դերասանը հենց ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ, հանել է մատանին ու ամուսնության առաջարկություն արել Սրբուհուն։ Վերջինն, իհարկե, հուզվել է եւ դրական պատասխանել։ Ինստագրամյան իր էջում Սրբուհին նշել է, որ դժվարանում է արտահայտել էմոցիաները՝ հավելելով, որ ամեն կերպ պատկերացրել էր այդ պահը, բայց ոչ Վաչեի ընտրած տարբերակով։


«Մի օր, երեւի, կկարողանամ էմոցիաներիս մասին պատմել, բայց հիմա չգիտեմ… Էնքան սիրուն էր մտածված ամեն ինչ, ամեն բան… Ես երջանիկ եմ շատ, սիրում եմ շատ, սիրված եմ շատ, պաշտպանված եմ, կարեւորված, գնահատված, ու էս ամեն ինչը սիրածս տղամարդու կողմից։ Երեւի սա ամենաճիշտ մոնտաժած վիդեոն չի, բայց մի բան հաստատ է՝ ես Քեզ սիրում եմ Երիցյան»,-իր հույզերով կիսվել է դերասանուհին։

Վաչեի քայլը հիացրել է նաեւ Սրբուհու հետեւորդներին։ «Էս տարբերակը հաղթեց բոլոր օրիգինալ տարբերակներին»,-ասվում է մեկնաբանություններից մեկում։