Աստղագուշակ՝ հուլիսի 20-ի համար

ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ շատ կօգնի օտար լեզուների եւ մշակույթի իմացությունը: Ընդ որում` պարտադիր չէ, որ դուք այսօր հանդիպեք արտասահմանցիների: Պարզապես, ձեր գիտելիքներով կկարողանաք գրավել ձեզ համար թանկ մեկի ուշադրությունը:
ՑԼԵՐ
Ոչ-ոք չի արգելում ձեզ, որ դուք ձեզ ամենախելացին զգաք: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս մի փոքր ավելի համեստ լինել այդ հարցում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր կյանքում ամեն ինչ դեռ առջեւում է` թե վեճերը, թե սիրո դրսեւորումները… Այնպես որ` այսօր խուսափեք «ընդմիշտ» կամ «երբեք» բառերից: Դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա երկար ժամանակ ձեզ հետ մենակ մնալ: Այդ պատճառով նա ձեզ իր հետ հյուր կտանի կամ այլ վայրեր, որտեղ բացի ձեզանից ուրիշ մարդիկ էլ կլինեն: Փորձեք ներողամիտ լինել նրա հանդեպ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի անկեղծանալ ձեզ հետ, պատմել իր զգացմունքների եւ ապրումների մասին: Եթե իրոք ցանկանում եք, որ նա ձեզ վստահի ամենանվիրական զգացմունքներն, ուրեմն ձեր պահվածքով ցույց տվեք, որ նա ամեն պարագայում կարող է հույսը ձեզ վրա դնել:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ կթվա, թե դուք ամեն ինչ գիտեք ձեր սիրելիի մասին. Տեղյակ եք նրա գաղտնիքներից եւ նախասիրություններից: Սակայն մի եղեք այդքան ինքնավստահ: Գնացեք մի փոքր անսովոր միջավայր եւ բացահայտեք նրա մյուս կողմերն էլ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք ձեզ ոչ ադեկվատ կպահեք ձեր սիրելիի հետ եւ ձեր պահվածքը նրան կապշեցնի: Տարբերվող եւ խենթ լինելը, լավ է, սակայն պետք չէ դա չարաշահել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ համար կարեւոր է չշտապել: Հակառակ դեպքում, կարող եք անտեսել ձեր եւ ձեր սիրելիի հարաբերություններում որեւիցե կարեւոր բան, ինչի պատճառով կնեղացնեք նրան:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք հաճելիորեն կբացահայտեք, որ ձեր զգացմունքները ձեր սիրելիի հանդեպ նույնքան թարմ են եւ անկեղծ, որքան նախկինում: Դուք կհասկանաք, որ դեռ շատ ու շատ երկար տարիներ եք ցանկանում անցկացնել նրա հետ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր այնքան էլ հարմար օր չէ սիրելիին զգացմունքների մասին խոստովանելու համար: Առաջին համբույրն ու սիրո խոստովանությունը շատ կարեւոր իրադարձություններ են սիրահարների կյանքում. Պետք չէ արագացնել այդ գործընթացը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր զբաղվեք ձեր արտաքին տեսքով: Իհարկե, ձեր սիրելին առաջին հերթին սիրում է ձեր հոգին, սակայն նա անտարբեր չէ նաեւ ձեր արտաքինի հանդեպ: Ձեր գեղեցիկ սանրվածքն ու հագուստը հաճելի անակնկալ կլինեն նրա համար:
ՁԿՆԵՐ
Որքան էլ, որ ձեզ համար թանկ են ընկերների խորհուրդները, սիրային հարցերում, նախ եւ առաջ, առաջնորդվեք սեփական կանխազգացումով: Այդպես ավելի ճիշտ որոշումների կհանգեք: