Snctm VIP սեքս-ակումբի հիմնադիրը նոր հաստատություն է բացում



Ամերիկյան Snctm VIP սեքս-ակումբի հիմնադիրը նոր հաստատություն է հիմնում՝ ռեստորան եւ գիշերային ակումբ, որի անդամ լինելու համար տարեկան արժե մինչեւ 10000 դոլար:

Puzzle կոչվող ռեստորանը կբացվի արեւմտյան Հոլիվուդում։ Ակումբը նկարագրվում է որպես «զգայական նուրբ ճաշի ուտոպիա»:

Puzzle-ի սեփականատեր Դեյմոն Լոուներն առավել հայտնի է Snctm էլիտար սեքս-ակումբի հիմնադրմամբ, որտեղ հաճախում են հայտնի մարդիկ: Սակայն, նրա խոսքով՝ Puzzle-ը չի կենտրոնանա սեքսի վրա։

«Puzzle-ը բոլորովին այլ փորձ է»,- ասել է նա Insider-ին։ «Puzzle-ը ֆրանսիական ռեստորան է: Սա նախերգանք է այն բանի, թե ինչ է սպասում քեզ ակումբից հեռանալուց հետո:

Լոուները նշել է, որ Puzzle անդամներին կխնդրեն մուտք գործելիս հեռախոսները դնել մետաքսե տոպրակի մեջ: Ըստ The Los Angeles Times-ի՝ ռեստորանը կտեղադրի «հաստ, գոհարային գույնի թավշյա վարագույրներ» 15 ճաշասեղաններից հինգի շուրջը, որոնք ճաշկերույթները կարող են փակել գաղտնիության համար:

«Ես պետք է մարդկանց ասեմ, որ նրանք չեն կարող սեռական հարաբերություն ունենալ: Այնուհետեւ հարց է առաջանում. ի՞նչ է կատարվում այդ վարագույրների հետեւում եւ ի՞նչ են թույլ տալիս մեծահասակներին անել իրենց փոքրիկ մասնավոր տարածքում: Ես պատրաստվում եմ այնտեղ նայե՞լ։ Ոչ»:

Puzzle-ը անդամներից տարեկան կգանձի $2500-ից $10000:

Նրանք, ովքեր կվճարեն տարեկան $10,000, կստանան Emerald կարգավիճակ, որը երաշխավորում է ընթրիքի ամրագրումը 24 ժամվա ընթացքում: Այս կարգավիճակը բաց է տարեկան միայն 13 մարդու համար, եւ միայն մեկ տեղ է մնում հասանելի, հայտնել է Լոուները: Ընդհանուր առմամբ ակումբը կունենա 111 անդամ։

Այլ մակարդակների արժեքը տարեկան $2,500 եւ $5,000 է: Միայնակ տիկնոջ անդամակցությունն անվճար է, բայց «միայն նախապես հաստատված տիկնանց համար», ովքեր կստանան խմիչքներ եւ մուտք կունենան Puzzle ակումբի գիշերներ:

Լոուների խոսքով՝ հունիսի վերջի դրությամբ կար ընդամենը 26 տեղ: