Հովհաննես Ազոյանը որոշել է այլևս չվստահել ՔՊ-ին
Այս մասին հստակ ուղերձով հայտարարել է հենց Հովհաննեսը՝ ասելով, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին իր ձայնը չի տալու ՔՊ-ին և չի ընտրելու նրանց թեկնածուին։
«Հստակ ուղերձս ուզում եմ հղել, որպեսզի հասկանան, որ չունեն այն վստահությունը, որը ունեին նախկինում»,-նշել էր նա։
Ի դեպ, Հովհաննեսն ասել էր, որ դեռ չգիտի, թե ում է տալու իր ձայնը։