Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին

Ֆրանսիայում ընթացող «Մանկական ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում փայլուն հանդես է եկել ֆրանսահայ Մադլենը։
Մադլենը կատարել է Ջոն Լենոնի Imagine հիթը։ Ստեղծագործության որոշ հատվածներ հնչել են նաև հայերեն։
Երգչուհին հիացրել է ժյուրիի բոլոր չորս անդամներին, որոնցից մեկը հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին է, ով արմատներով հայ է։
Մադլենը հայ կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի դուստրն է, ով բնակվում է Ֆրանսիայում։