
Երգչուհի Իվետա Մուկուչյանը «Ինստագրամ»-ի իր էջում UNICEF-ի գլխավորությամբ դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների՝ բարձրաձայնելով ԼՂ-ում ստեղծված աղետի մասին՝ կոչ անելով հավաքվել հարցի լուծման շուրջ:
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը ապօրինաբար փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեցներ, 9000 հաշմանդամություն ունեցող և 2000 հղի կանայք արցունքոտ աչքերով աշխարհից օգնություն են խնդրում և գտնվում են լիակատար շրջափակման մեջ, ունեն սննդի ու դեղորայքի կարիք»,- ասում է երգչուհին տարածած ուղերձում և հորդորում բոլորին տարածել այն ու լսելի դարձնել շատ ավելի լայն զանգվածների: