Լրահոս

Երևանում սեպտեմբերի 23-ին կկայանա Snoop Dogg-ի համերգը



Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով, որ համերգ է տալու Երևանում:

«Հայաստան, սեպտեմբերի 23-ին ես լինելու եմ Երևանի Հրազդան ստադիոնում` հատուկ շոուի համար»,- գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը: