Լրահոս

Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել




Snoop Dogg-ի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ: Այս մասին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին երգիչը հայտնել է Ինստագրամի իր էջում։