«Իմ ընտանիքը Արցախում է». Ռազմիկ Ամյանը՝ Արցախի շրջափակման մասին




2022 թվականի դեկտեմբերից առ այսօր Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Հայ մի շարք արտիստներ կոչերով են հանդես եկել՝ հորդորելով միջազգային կառույցներին և քաղաքակիրթ հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը։

Կոչով է հանդես եկել նաև երգիչ Ռազմիկ Ամյանը, ով նշել է, որ իր ընտանիքն այս պահին գտնվում է Արցախում։