Լրահոս

Սոնա Ռուբենյանը միացել է Լաչինի միջանցքի բացման կոչերին




Համացանցային էջորւմ մեծ լսարան ունեցող հայ հայտնիների կոչերին միացել է նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը:

«Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում երգչուհին տեսանյութ է տարածել՝ հորդորելով բացել Լաչինի միջանցքը։

Հիշեցնենք՝ կոչով էին հանդես եկել նաև համացանցում մեծ լսարան ունեցող աստղերից շատերը, այդ թվում՝ Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը, Ռազմիկ Ամյանը, Իվետա Մուկուչյանը, Արմենչիկն ու Արման Հովհաննիսյանը, Ռոզա Լինը: