Անկեղծ ասած, բժիշկ լինելու միտքը իմը չի եղել․ մայրիկիս երազանքն էր, իսկ ես չէի կարող մերժել իմ կյանքի ամենաթանկ մարդուն, բայց շատ դեպրեսվել եմ մտածելով, որ այս ոլորտը իմը չի լինի։ Հիմա շատ ուրախ եմ, որ լսեցի մայրիկիս։ Սովորել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ընդհանուր բժշկություն ֆակուլտետում։ Այնուհետև զգացի, որ ինձ դուր է գալիս նաև էսթետի մասնագիտությունը, որովհետև ինքս էլ սիրում եմ լինել տարբերվող։
Խոսենք պլաստիկ վիրաբուժությունից, գեղեցկության այս նոր թրենդից։
Պլաստիկ վիրաբուժությունը շատ խորքային մասնագիտություն է։ Կարելի է ասել նաև միջոց, որով կկարողանանք շտկել շատ թերություններ։
.jpeg)
Մասնագիտական ընտրությունը գիտեմ կատարել եք հասուն տարիքում, ինչպես կայացրիք այդ որոշումը՝ ընտրելով այս մասնագիտությունը։
Որոշում կայացնելս բավականին դժվար էր։ Իմ կարծիքով, եթե մի միտք գալիս է, պատահական չի եկել ու պետք է բաց չթողնել, գնալ հետևից։
Մասնագիտությունը ընտրելիս եղել են դժվարություններ ընտանիքի անդամների, ընկերների կողմից, ինչպես է եղել իրենց արձագանքը Ձեր մասնագիտական ընտրության հարցում։
Գիտեք՝ լինելով բժիշկների ընտանիքից,որպես այդպիսին դժվարություն չի եղել, այլ հակառակը իրենց երազանքն էր, նամանավանդ մայրիկիս, ինչպես արդեն նշել էի։ Միշտ ասում էր, որ երազում է ինձ տեսնել սպիտակ խալաթով։ Ընկերների առումով այսպես կասեմ․ շատ զարմացան, ավելի շատ մտածում էին դերասան եմ դառնալու, որովհետև ունեմ դերասանական տաղանդ, չափից դուրս էմոցիաներ, որոնք հանգիստ կարտահայտեի այդ ոլորտում։ Մի փոքր գաղտնիք էլ բացահայտեմ իմ մասին․ ես բացի բժիշկ լինելուց նաև նկարահանվում եմ ու հենց այսպիսի գույներով եմ լցնում իմ կյանքը։
.jpeg)
Վերջին տարիներիներին, երբ որ քայլում ենք Երևանի փղոցներում հանդիպում ենք շատ մարդկանց, ովքեր կատարել են պլաստիկ միջամտություններ և կարծես բոլորը միանման են, ինչու՞ է դա այդպես և արդյոք վիրաբուժներն են թրենդը թրենդ դարձնում միջամտություններում։
Կարծում եմ վիրաբույժներն են թրենդային դարձնում աշխատանքը, չէ՞ որ ամեն մեկս ունենք մեր ձեռագիրը։ Կասեի այդքան էլ իրար նման չեն, ուղղակի յուրօրինակ աշխատանքներ ենք տեսնում, մտքով ու աչքով նմանացնում։
Չենք կարող չնկատել, որ թե առօրյում, և թե սոցհարթակներում ակտիվ գործունեություն եք ծավալում, փորձելով օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր մասնագիտական հարցեր են հղում Ձեզ։ Չեմ կարող նաև չնկատել և թույլ տվեք բարձրաձայնել նաև այն, որ Ձեզ տեսնում ենք տարբեր տեսահոլովակներում և սերիալնում նկարահանվելիս, կխնդրեմ խոսել այս մասին ևս։
Անկեղծ ակտիվությունը իմ ներսից է, ես միշտ առույգ եմ, ու ամեն ոլորտից ուզում եմ մի բան հասկանալ, քաղել, վերցնել։ Այո, բացի բժշկությունից նաև նկարահանվել եմ, ու դա իմ համար ծանր կյանքի էտապում էր ու ասեմ՝ շատ օգնում էր։
Բժիշկ, կխնդրեմ ասեք այսօր, որ միջամտություններին են դիմում ամենաշատը և արդյո՞ք եղել են դեպքեր, որ դուք ինքներդ հրաժարվեք միջամտություն կատարել պացիենտին։
Ըստ ստատիստիկ տվյալներով՝ ավելի շատ միջամտություններից կատարվում է շուրթերի ֆիլլեր, բոտուլինոթերապիա։ Հրաժարվել, միանշանակ եղել է, որովհետև ցանկացած պրոցեդուրա ունի ցուցումներ և հակացուցումներ:Մի քանի հակացուցումներ նշեմ՝
- օնկոլոգիական հիվանդություններ
- երիկամների,լյարդի քրոնիկ հիվանդություններ
- ՇԴ
- Հղիություն, լակտացիա
- Անչափահաս տարիք

Վերջին տարիներին նկատելի է, որ տղաները ևս դիմում են պլաստիկ և կոսմետիկ վիրաբուժության, արդյո՞ք նորմալ է դա։
Այո, տղաները ևս դիմում են, ու դա շատ նորմալ է։ Ցանկացած մեկը իրավունք ունի իր մոտ եղած թերությունները նկատել և դիմել միջամտության։
Որպես խորհուրդ, ի՞նչ կասեք բոլոր նրանց, ովքեր որոշել են փոխել որևէ հատված դեմքի կամ մարմնի վրա։
Այս հարցին այսպես կպատասխանեմ, ցանկացածը իրավունք ունի անելու այն, ինչ ինքն է ուզում։ Խորհուրդս հետևյալն է, եթե օբյեկտիվ նկատելի է խնդիրը, ուրեմն արդարացված է միջոցները։
Որպես բուժաշխատող բոլորին մաղթում եմ անսպառ սեր և առողջություն։ Եղեք հետևողական ձեր նկատմամաբ, լցրեք ձեր կյանքը մեծ սիրով, չէ՞ որ դա ամենամեծ դեղամիջոցն է բոլորիս համար։
Կապ բժիշկ-էսթետ Արկադի Վարոսյանի հետ․