Լրահոս

Միխայիլ Գալուստյանը հերքել է Հայաստան արտագաղթելու ծրագրերի մասին լուրերը




Հումորիստ եւ հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանը Նադեժդա Ստրելեցի հետ զրույցում հերքել է Հայաստան տեղափոխվելու իր ծրագրերի մասին ենթադրությունները։

«Եթե ես ուզենայի նահանջի երթուղիներ նախապատրաստել, հավանաբար, դեպի Հայաստան չէի նահանջի: Ինձ թվում է, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որը կախված է Ռուսաստանից, եւ շատ տարօրինակ է ընտրել Հայաստանը որպես նահանջի ճանապարհ։ Շատ տարօրինակ է, որ ինչ-որ մեկն ինձ համարել է իրենցը, իսկ երկրորդ քաղաքացիություն ստանալուց հետո դադարեցին ինձ այդպիսիին համարել»,- հայտարարել է Գալուստյանը։

Հեռուստահաղորդավարը վստահեցրել է, որ մտածում է ռուսերեն, խոսում է ռուսերեն, բայց իրեն հայ է զգում, քանի որ նրա երակներում հայկական արյուն է հոսում։ Կատակերգուի խոսքով՝ շատ հայեր կցանկանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Որպես օրինակ Գալուստյանը բերել է Կալիֆոռնիայում բնակվող հայերին։

«Մեծ հաշվով, շատ հայեր ցանկանում են ստանալ Հայաստանի քաղաքացիություն։ Կալիֆորնիայի շատ հայեր ցանկանում են դառնալ Հայաստանի քաղաքացի։ Նրանք նույնպե՞ս պահեստային ուղի են պատրաստում։ Ինձ դա ծիծաղելի է թվում»,- ասել է Գալուստյանը։