«Հումորի լիգայի» 4–րդ եթերաշրջանի հաղթողն է ճանաչվել «Էլի լավ ա» թիմը

Շանթ հեռուստաընկերության եթերում արդեն ամիսներ շարունակ ընթանում է «Հումորի լիգայի» 4–րդ եթերաշրջանը։
4–րդ եթերաշրջանի եզրափակիչ են անցել 4 թիմերը՝ «Թամադա շոու»–ն, «ԽԲ»–ն, «Վզգո»–ն և «Էլի լավ ա»–ն։
Թիմերը եզրափակչում ներկայացրել են իրենց ելույթները, որոնք ժյուրին գնահատել է՝ ունենալով 3 միավոր և բաժանելով նրանք թիմերի միջև, որի արդյունքում «Հումորի լիգայի» 4–րդ եթերաշրջանի հաղթողն է ճանաչվել «Էլի լավ ա» թիմը։
Ժյուրին նշեց, որ 4 թիմերն էլ արժանի են լինել եզրափակչում, բայց «Էլի լավ ա» թիմը հեղափոխություն է իրականացնում հումորի ոլորտում, իսկ տղաները վստահեցրել են, որ շարունակելու են գործունեությունը հումորի ոլորտում։
Նախագծի պրոդյուսերները՝ Արամ Մելիքյանը և Վահե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ ամիսների ընթացքում թիմը, թիմի անդամները հասցրել են սիրվել լսարանի կողմից և շարունակելու են հումորով զբաղվել։