Դու անարգում ես ոչ միայն քեզ, այլ ողջ հայ ժողովրդին․ Ուսպենսկայան՝ դիմահարդար Գոհար Ավետիսյանին




Պլաստիկ վիրաբույժ Թիմուր Խայդարովին պաշտպանելու համար Լյուբով Ուսպենսկայան մեղադրել է հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանին և գրել․

«Մինչ վերջերս ես անկեղծորեն հարգում էի ձեզ։ Հիշում եմ, նույնիսկ ինձ առաջարկեցիր քո ծառայությունները։ Բայց այն, ինչ հիմա անում եք, տրամաբանական չէ: Պաշտպանելով քեզ այդքան բարոյական ու ֆիզիկական ցավ տված մարդուն՝ դու անարգում ես ոչ միայն քեզ, այլ ողջ հայ ժողովրդին, ում պատիվն ու խիղճն ինձ համար օրինակ էին։ Դա անելը ստոր է և ցածր:

Դուք մեծ լսարան ունեք և կարծիքի առաջատարներից եք, բայց ի՞նչ եք փոխանցում նրանց այս արարքով։ Ինչպե՞ս վաճառվել մեծ գումարով: Քո քայլն արդարացում չունի»։

Երգչուհին կարծում է, որ հայտնի գեղեցկուհի բլոգերը դավաճանում է սեփական բաժանորդներին՝ վարձատրության դիմաց պաշտպանելով բժշկին, ում օգնությամբ նա ունի այսօրվա իր տեսքը։

Նշենք, որ այս երկխոսությունը ծագել է անցյալ շաբաթ համացանցում բռնկված սկանդալային պատմության ֆոնին։ Երգչուհի Սլավան մեղադրել է աստղային պլաստիկ վիրաբույժ Թիմուր Խայդարովին կրծքի անհաջող բարձրացման մեջ և խրախուսել մյուս դժգոհ հիվանդներին կիսվել իրենց պատմություններով:

Անբարեխիղճ մասնագետի դեմ պայքարում երգչուհուն աջակցել է նաև Լյուբով Ուսպենսկայան և հայտարարել, որ Թիմուր Խայդարովը դահիճ է։