Լրահոս

Մարիա Չանդիրյանն ու ամուսինը մեղրամիսն անցկացնում են Բալիում




Օրերս ամուսնացած պարուհի Մարիա Չանդիրյանը սիրելիի հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում։ Մարիան արեւոտ հրապարակումներով կիսվել է ինստագրամյան իր էջում։ Պարուհին նշել է, որ ուղեւորությունը եղել է իրենց հարսանիքի կնքահոր նվերը։



Մարիան ընտրությունը կատարել է Բալիի ու Մալդիվների միջեւ, սակայն ամուսինները որոշել են առաջին տարբերակը, քանի որ պարուհին նշել է, որ վաղուց էր ցանկանում լինել Բալիում։ Զույգը հանգստի մեկնել է հարսանիքից երկու օր անց։

 


Հավելենք, որ Մարիա Չանդիրյանի ու պրոֆեսիոնալ մարզիկ Գագիկ Գրիգորյանի հարսանիքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։