Լրահոս

«Մեքենաս հարվածեցի Նորոյի պատճառով». Արուս Տիգրանյան




Լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանը մեքենայի հետ կապված փոքրիկ միջադեպ է ունեցել, բայց իրեն բնորոշ հումորով է արձագանքել։ Ինստագրամյան իր էջում Արուսը հոլովակ է հրապարակել՝ նշելով․

 «Մեքենաս խփեցի Նորոյի պատճառով»։ 

Հաղորդավարուհին նկատի ունի իր ընկերներից Նորայր Նիկոյանին, որի հետ նկարահանվել են «Կինստագրամ» սիթքոմում։


Հարվածը տեղի է ունեցել կայանման ընթացքում, եւ Արուսը մեղադրել է Նորոյին՝ իրեն սխալ ցուցումներ տալու համար։ Լրագրողը կատակել է՝ նշելով, որ ամուսինը «երկու տարի երեսով է տալու» այս միջադեպը։

Հոլովակի ներքո ոմանք փորձել են կիսվել խորհուրդներով, ոմանք կատակել են, եղել են նաեւ խտրական մեկնաբանություններ ուղղված կին վարորդներին, ինչը, հատկապես, բարկացրել է Արուսին։ «Սեքսիստներին, որ միլիոն տարվա կրթություն տաս, չեն կարողանալու գրագետ արտահայտվեն»,-օգտատերերից մեկին պատասխանել է նա։