Լրահոս

Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին. նա տեսաուղերձ է հրապարակել



Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը տեսաուղերձ է հրապարակել՝ հայտնելով, որ մտադիր է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:

Նա նշել է, որ շատերն են իրեն հարցնում՝ ինչի՞ համար է պետք իրեն Երանի կառավարումը, երբ ունի նյութական բարեկեցություն, համբավ ու հարգանք: Ըստ Մարությանի՝ պետք է, քանի որ իր համար միևնույն չէ մայրաքաղաք Երևանի, իր համայնքի կառավարումն ու ճակատագիրը:

«Մեր թիմը չունի մեծ գումարներ, օլիգարխներ, լրատվամիջոցներ ու լծակներ, բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքի ճակատագիրը չեն կարող լուծել պատահական մարդիկ, այլ պետք է լուծեք դուք»,- նշել է Մարությանը՝ չհայտնելով, թե ինչ կուսակցության կամ դաշինքի ցուցակով է հանդես գալու: