Դատախազը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացրել
Այս կապակցությամբ Դատախազությունն ընդգծում է, որ քրեական վարույթով իրականացվող նախաքննությամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու և հետագայում դա փոխելու կամ վերացնելու հիմքերն ու կարգը սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքով:
Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունները և վերլուծելով դրանք քրեական վարույթով ձեռք բերված փաստական հանգամանքների համատեքստում՝ դատախազը գտել է, որ թե՛ ներկայացված միջնորդություններում, և թե՛ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությամբ, չի հաստատվել, որ մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ընթացքում փոխվել կամ վերացել են խափանման միջոցի իրավաչափության պայմանները:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: Փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի կազմակերպիչը՝ Արմեն Սմբատյանը, քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո խմբի անդամների հետ կազմակերպել է մի քանի հանդիպում և վերջիններիս զգուշացրել, որ նախաքննական մարմիններում նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու վերոնշայլ դեպքը հիմք է հանդիսացել եզրահանգելու, որ մեղադրյալների համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ: Դրանով պայմանավորված՝ նախաքննական մարմինը հայր և որդի Սմբատյանների և գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
Նման պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է 2023 թվականի հուլիսի 29-ին, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կչեզոքացնեին վարույթն իրականացնող մարմնի ողջամիտ մտավախություններն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի պատշաճ վարքագիծը, հետևաբար՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված անազատության հետ կապված խափանման միջոցի անհրաժեշտությունը շարունակում է լինել առկա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուների միջնորդություններում բացակայում են հետադարձ հասցեները, ինչի արդյունքում Դատախազությունը զրկված է որոշումը կողմերին տրամադրելու հնարավորությունից, տեղեկացնում ենք, որ հսկող դատախազի որոշման պատճենը կտրամադրվի դիմումատու(ներ)ին՝ Գլխավոր դատախազություն ներկայանալու կամ Դատախազությանը հասցե(ներ) տրամադրելու դեպքում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր՝ այստեղ։