Լրահոս

Snoop Dogg-ի համերգի համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ




ՀՀ կառավարության որոշմամբ, Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար):

Ինչպես նշված է որոշման հիմնավորումների մեջ, հատկացվող 2,319 մլրդ դրամը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20 000 – 25 000 մարդ, այդ թվում՝ 5 000 – 6 000 զբոսաշրջիկ:

Snoop Dogg-ի համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։ Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։