Քիմ Քարդաշյանը գրառում է հրապարակել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Քիմ Քարդաշյանը Instagram-ի Stories բաժնում հրապարակել է Էրիկ Էսրայելյանի գրառումը, ով հղում է արել միջազգային իրավունքի առաջատար փորձագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցին։ Էսրայելյանը կոչ է արել իր հետեւորդներին կիսվել գրառումով։
«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի եւ գազի լծակները տարածաշրջանը քրիստոնյա հայերից մաքրելու համար»,- գրել է Էսրայելյանը։
Ավելի վաղ Օկամպոն հրապարակել էր Արցախի շրջափակման վերաբերյալ իր եզրակացությունը՝ այն որակելով որպես Բաքվի կողմից իրականացված ցեղասպանություն։