
Երգչուհի Շակիրան կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել իր նոր տեսահոլովակի շնորհիվ։
Աստղը ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կրքոտ պարում է իր վերջին երաժշտական թողարկման՝ Copa vacía-ի ռիթմերի ներքո։ Երգը նա ձայնագրել է կոլումբիացի Մանուել Տուրիզոյի հետ:
Տեսանյութին արձագանքել են ինչպես նրա երկրպագուները, այնպես էլ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Անտոնելա Ռոկուցոն՝ Լեո Մեսսիի կինը, եւ Ջորջինա Ռոդրիգեսը՝ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին։