Լրահոս

Երևանում կայացավ Խչոյի մենահամերգը




Ռուսաստանաբնակ 22-ամյա հայ երգիչ Խչոն երեկ ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախորդ տարի երգչի երկօրյա տևողությամբ համերգի բոլոր տոմսերը սպառված էին, այս տարի ևս գրեթե բոլոր տոմսերը սպառված էին։

Հանդիսատեսն անհամբեր սպասում էր երգչին, իսկ դրա մասին վկայում էին նրանց բարձր ձայները, որտեղ նրանք հրավիրում էին երգչին բեմ՝ միացնելով բջջային հեռախոսների լույսերը։

Խչոն ելույթը սկսել է «Ты и Я» երգով, որը յութուբում ունի շուրջ 70 մլն դիտում։ Ռեփերը հետաքրքրվեց՝ ովքեր էին ներկա նախորդ տարվա մենահամերգին և նշեց, որ իր համար խորհրդանշական է մեկ տարի անց նորից լինել Երևանում՝ ելույթ ունենալով հայ հանդիսատեսի առաջ։ Խչոն նաև նշեց, որ ցանկանում է համերգի ընթացքում խոսել հայերենով, բայց նաև հնչել են մեկնաբանություններ ռուսերենով։

«Շատերին հետաքրքրում է այդ երգի իմաստն ու պատմությունը, իսկ այս երգը գրել եմ՝ հասկանալով, թե ինչքան հեռու եմ գտնվում իմ երկրից և տխրել եմ այդ փաստից՝ հիշելով բոլոր այն տղաներին, որոնց շնորհիվ մենք այսօր ողջ և առողջ ենք»,– ասաց երգիչը՝ կատարելով «Листок» երգը։

Համերգի ավարտին անակնկալ կերպով բեմում արվեց ամուսնության առաջարկություն։ Խչոն բեմ հրավիրեց իր ընկերոջը, որը բեմ բարձրացավ ծաղիկներով և խնդրեց, որ հանդիսատեսը միացնի լույսերը և սատարի իրեն, իսկ դրանից հետո բեմ հրավիրեց սիրելիին և արեց ամուսնության առաջարկություն, որին աղջիկը տվեց դրական պատասխան։

Ինչպես և խոստացել էին համերգի կազմակերպիչները նաև կայացավ «Письмо» երգի պրեմիերան, որը շուտով հասանելի կլինի թվային հարթակներում։

2 ժամ տևողությամբ կենդանի մենահամերգից հետո Խչոն ավարտեց ելույթները՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսից, որն ամենայն սիրով ու ոգևորությամբ էր սպասում նրան, իսկ դրա մասին վկայում էր այն, որ հանդիսատեսը ողջ համերգի ընթացքում երգել է ողջ երգացանկը։