Լրահոս

«Ես ու Մարիամը հետևում ենք իրար». Ինչու՞ Գոռ Համբարձումյանը հուզվեց եթերում




Starnews.am-ը գրում է.

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Գոռ Համբարձումյանը։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

Գոռ Համբարձումյանը զրույցի ընթացքում խոսեց նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին։ Նշենք, որ Մարիամն ու Գոռը մի քանի տարի հանդիպել են, հետո նշանադրվել, բայց շատ չանցած զույգը բաժանվեց։ Վերջին շրջանում նկատելի էր, որ դերասանները մտերմիկ շփվում են և պահպանել են ընկերական հարաբերությունները, սակայն Գոռը այլևս նույն շփումը չունի ո’չ Մարիամի, և ո’չ էլ իրենց ընկերական խմբի հետ։

«Հիմա ես ու Մարիամը միայն ինստագրամով ենք իրար հետևում, մեր, կրկին չշփվելու պատճառն ակնհայտ ա, որպես էդպիսին իմ ընկերուհի ունենալը կապ չուներ, բայց որ հիմա նայենք, ես իմ ընտանիքն եմ կազմում, Մարիամը իրենն ա մի օր կազմելու ու նորմալ ա էսպես չեմ կարծում որ պետքա միշտ լիներ մեր ընկերական կապը։ Ընդհանուր ընկերների հետ էլ էն կապը չկա, որը կար ժամանակին, էդպես ստացվեց, ես բոլորին հարգում ու սիրում եմ, բայց էդպես ստացվեց։

Իմ սիրելիի գործոնը էստեղ չկա, ինքը և ինձ գիտի և իր ա արժեքը, մենք նույնիսկ էդ մասին չենք խոսել, մենք ընկերություն էինք անում էդ ընթացքում ես իրանց հետ շփվել եմ, ոչ մի խնդիր չենք ունեցել, բայց հիմա կյանքի լրիվ ուրիշ փուլ ա». – պատասխանեց Գոռը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: