Լրահոս

Ալեքսանդր Բաբասյանը նոր սիրելիի հետ ջերմ լուսանկար է հրապարակել




Դերասան Ալեքսանդր Բաբասյանը արդեն տևական ժամանակ է, ինչ հայտնել է նոր սիրելի ունենալու մասին, սակայն համատեղ լուսանկարներում մշտապես էմոջիով թաքցնում է վերջինիս դեմքը։

Այս անգամ ևս Ալեքսանդրը սիրելիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ կրկին ցույց չտալով ընտրյալի դեմքը։ Հրապարակմանը կից Ալեքսանդրը մեջբերել էր Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծությունից մի հատված։

Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ Ալեքսանդրը նշել էր, որ չի խոսելու նոր հարաբերությունների մասին, մինչև ընտանիք չկազմի։ Միևնույն ժամանակ Ալեքսանդրն ասել էր, որ ինքը ցանկանում է նոր ընտանիք ստեղծել, կրկին երեխաներ ունենալ և դուստր ունենալու դեպքում անվանել նրան իր տատիկի անունով՝ Մելանյա։