
Սեպտեմբերից Արմենիա TV-ի եթերում նոր սիթքոմ կլինի։ «Բոլոլա»՝ այսպես է կոչվում նոր նախագիծը, որը միավորել է Արմեն Պետրոսյանին՝ Մենչին, Մագա Հարությունյանին, Զառային, Նորայր Եղյանին, Աղաս Մանուկյանին, Ագնեսա Շահնազարյանին եւ ուրիշների։
Դերասանական կազմը պարբերաբար լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում ինստագրամյան էջերում՝ խոստանալով հետաքրքիր զարգացումներ։
Մենչը այս առթիվ ասել է, որ սիթքոմի համար սափրվել է, ինչը վերջին 6 տարիների ընթացքում առաջին դեպքն է։