
eincarnation խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանի ընտանիքում համալրում է սպասվում։

Ռոլանդն իր Ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում երեւում է կնոջ՝ Գայանեի կլորիկացած որովայնը։ Կադրում ընտանիքի անդամները կեցվածք են ընդունել լողափին։ Հայր ու դուստր մեղմ գրկել են ապագա մայրիկին։
«Սպասում ենք քեզ,մեր երկրորդ հրաշք։ #loading», - հրապարակումը մեկնաբանել է երգիչը։