Լրահոս

Նազենի Հովհաննիսյանը, Լիլուն և Արմուշը՝ նոր գեղարվեստական ֆիլմում



Այս շրջանում Միացյալ Նահանգներում ընթանում են նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: 

«Կոկո»՝ այսպես է կոչվում նոր նախագիծը, որում նկարահանվել է Նազենի Հովհաննիսյանը, Լիլուն, Արմուշը և այլք: 

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն հրապարակել է լուսանկարների շարք նկարահանման հրապարակից, որոնց կից գրել է.

 «Ավարտվեցին «Կոկո» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, չտեսնված օրեր էին, պատիվ էր խաղալ պրոֆեսիոնալ դերասանների հետ, առանձնահատուկ շնորհակալություն ֆիլմի պրոդյուսերներին և ռեժիսոր Անգել Մարտիրոսյանին:Անհամբեր սպասում ենք պրեմիերային»: