Հիվանդությունը խլել է երգչուհի Լոլիտայի ձայնը

Ռուսական էսրադայի աստղերից մեկը՝ երգչուհի Լոլիտա Միլյավսկայան, շարունակում է ելույթները՝ չնայած ձայնի հետ կապված խնդիրներին։
Իր «Տելեգրամ» ալիքում նա տեսաուղերձ է հրապարակել երկրպագուների համար, որում ցույց է տվել, թե ինչպես է այժմ հնչում իր ձայնը։ Երգչուհու մոտ բրոնխիտ է ախտորոշվել, և նա որոշել է հիվանդությունը տանել ոտքի վրա և բեմում:
«Սիրելիներս, բարի օր բոլորին։ Ես բրոնխիտ եմ ձեռք բերել ու այնքան ծանր, որ ... ստիպված էի աշխատել, աշխատանքն օգնեց, բայց անհնար է խոսել: Ես ձեզ համբուրում եմ։ Վաղը կշարունակեմ աշխատել, այսօր կփորձեմ լռել և քիչ ծխել»,- ասել է երգչուհին:
Միլյավսկայան կարծում է, որ իր դեպքը միայն հաստատում է երկրով մեկ վիրուսի «քայլելու» մասին լուրերը։ Աստղը կարծում է, որ պատվաստված հիվանդներն ավելի հեշտ են դիմանում հիվանդությանը։ Ինքը՝ երգչուհին, չի խուսափում պատվաստումներից, հետևաբար, կարծում է, նույնիսկ այնպիսի բարդ հիվանդություն, ինչպիսին բրոնխիտն է, պատվաստման դեպքում ընթանում է առանց մարմնի ջերմաստիճանի բարձրացման, ինչը թույլ է տալիս դուրս չմնալ ստեղծագործական գործընթացից։