Լրահոս

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան «Վարդանյան եղբայրները»




Հայաստանում առաջին անգամ հանդես կգան հանրահայտ «Վարդանյան եղբայրները», որոնք կրկեսային յուրահատուկ ձեռագիր ունեն։ Ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Минута славы» ծրագրի հաղթողներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները մշտապես իրենց կապը պահել են Հայաստանի հետ, իսկ հիմա այստեղ կներկայացնեն նաև իրենց՝ բոլորովին նոր ծրագիրը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ արտիստների հետ։

Ծրագիրը ներառում է ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, խմբակային ձեռնածուներ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար և, իհարկե, Վարդանյան եղբայրները։

Սպասվում է անմոռանալի ցուցադրություն, որը մի պահ կվերադարձնի մանկություն, կլցնի ձեր սրտերը ուրախությամբ, դրականով և կմնա որպես ուրախ հիշողություն։

 
 Կրկեսի ցուցադրությունները կսկսվեն սեպտեմբերի 2-ից` Հրազդան մարզադաշտի մոտ։