
Դոմինիկ Չերնին և Հանա Բուրզալովան Հունգարիայում ընթացող Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Սլովակիան էին ներկայացնում։
Երկուսի մրցարշավներն էլ նույն օրն էր։ Չերնին տղամարդկանց մրցավազքում զբաղեցրեց 19-րդ տեղը՝ մոտ 8 րոպե ետ մնալով ոսկե մեդալակիր Ալվարո Մարտինից, սակայն վազորդի մտքում բոլորովին այլ «ոսկի» կար։
Երբ Բուրզալովան ավելի ուշ հատեց սահմանագիծը՝ զբաղեցնելով 28-րդ հորիզոնականը կանանց մրցավազքում, նա զարմանքից ու ուրախությունից քարացավ՝ տեսնելով Չերնիին՝ ամուսնական մատանին ձեռքին։ Մարզուհին բաղձալի «այո»-ն արտաբերեց՝ նախքան ժամացույցը կանգ կառներ։