Լրահոս

Սկանդալ. Կառլոս Սանտանան համարձակվել է հայտարարել, որ «կինը կին է, իսկ տղամարդը` տղամարդ»




Լեգենդար երաժիշտ Կառլոս Սանտանան վերջերս Ատլանտիկ Սիթիում կայացած համերգի ժամանակ վեճ է առաջացրել գենդերային ինքնության մասին մեկնաբանություններով:

Տեսահոլովակում, որն այժմ վիրուսային է դարձել, Սանտանան համարձակվել է հայտարարել, որ «կինը կին է, իսկ տղամարդը՝ տղամարդ», ինչպես նաեւ իր աջակցությունն է հայտնել կատակերգու Դեյվ Չափելին, ով քննադատության է ենթարկվել իր կատակերգական շոուի ժամանակ տրանսգենդերների մասին կատակներ անելու համար։

«Երբ Աստված ստեղծեց քեզ եւ ինձ, նախքան արգանդից դուրս գալը, մենք գիտեինք, թե ով ենք։ Ավելի ուշ, երբ մեծանում ես, տեսնում ես ինչ-որ բաներ եւ սկսում հավատալ, որ կարող ես լինել ինչ-որ մեկը, ինչը լավ է հնչում, բայց դու գիտես, որ դա սխալ է: Որովհետեւ կինը կին է, իսկ տղամարդը` տղամարդ: Այսքանը: Ինչ էլ որ անեք փակ դռների հետեւում, ձեր գործն է։ Ես դրա հետ խնդիր չունեմ»։ Տեսանյութն ավարտվում է նրանով, որ Սանտանան ձեռքերը խաչում ու հայտարարում է. «Ես իմ եղբոր՝ Դեյվ Չափելի հետ եմ»։

Վերջին տարիներին Չապելը եղել է վեճերի կենտրոնում տրանսգենդերների մասին կատակներ անելու համար:

Համերգի ժամանակ Սանտանայի մեկնաբանությունները ոչ միանշանակ են ընդունվել․ համերգի որոշ ներկաներ դժգոհություն են հայտնել, իսկ մյուսները ծափահարել են նրան:

Սանտանայի հայտարարությունները եզակի չեն դասական ռոքի աշխարհում: Մի քանի այլ բարձրակարգ երաժիշտներ, ներառյալ KISS-ի Փոլ Սթենլին, Twisted Sister's Dee Snider-ը եւ Alice Cooper-ը, վերջերս բախվել են բացասական արձագանքի՝ տրանսգենդերների խնդիրների մասին բարձրաձայնելու համար: