Լրահոս

Աստղագուշակ՝ օգոստոսի 27-ի համար

 


Խոյ

Այս պահի դրությամբ դուք պետք է գումարը խնայողաբար օգտագործեք, հակառակ դեպքում կմնաք առանց գումար։

Ցուլ

Մոռացեք այն գործերի մասին, որոնք չափից դուրս կենտրոնացում են պահանջում։ Դուք հիմա շատ հոգնած եք այդ գործերի համար։

Երկվորյակ

Այսօր դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում։ Բոլորը կցանկանան շփվել, խոսել հենց ձեզ հետ։

Խեցգետին

Այսօր ամենահարմար օրը չէ շրջապատին ձեր կարծիքը թելադրելու համար։ Եթե անգամ ինչ-ինչ բաների հետ համաձայն չեք, լռեք։

Առյուծ

Առաջիկայում գումարի հետ կապված խնդիրներ կունենաք, բայց եթե մտածված ծախսեք, ամեն ինչ լավ կլինի։

Կույս

Այսօր վերջապես կկայացնեք այն որոշումը, որը երկար ժամանակ չէր հաջողվում։ Դա միանգամից մի քանի հարց կլուծի։

Կշեռք

Ձեր դիմացինները կփորձեն ձեզ հունից հանել, բայց չտրվեք սադրանքների, մնացեք հավասարակշիռ, միշտ։

Կարիճ

Լսեք դիմացինի կարծիքը, դուք դա այնքան էլ չեք սիրում, բայց այս անգամ ստիպված եք անել դա։

Աղեղնավոր

Մի սրտնեղեք, եթե այսօր աշխատավայրում ձեզ մոտ ինչ-որ բաներ չստացվեն։ Բոլորի հետ էլ պատահում է։

Այծեղջյուր

Աշխատավայրում դրական տեղաշարժեր են սպասվում, պատրաստ եղեք լուրջ փոփոխությունների։

Ջրհոս

Ժամանակն է սիրելիի հետ վիճելի հարցերը հարթել։ Հակառակ դեպքում օրը կլինի վեճով ու կռվով լի։

Ձկներ

Ձկներին թեթև ու հանգիստ օր է սպասվում։ Կարող եք վայելել հանգստի ժամերը։