Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը




ԽՈՅԵՐ

Դուք հաջողության կհասնեք, եթե Ձերը պնդեք եւ չլսեք չարամիտ մարդկանց խորհուրդներին: Ժամանակը հարմար է ոչ պաշտոնական մթնոլորտում շփվելու, ընկերական հանդիպումների եւ ռոմանտիկ ժամադրությունների համար:

ՑԼԵՐ

Ցլերի հմայքը նրանց լավ ծառայություն կմատուցի: Վերջինիս շնորհիվ նրանք կկարողանան հաստատել նոր ծանոթություններ, արժանանալ հետաքրքիր մարդկանց համակրանքի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ծանոթություններում անհրաժեշտ է զգուշություն: Դուք հակված եք լինելու հավատալ Ձեր առաջին տպավորությանը, որը հաստատ խաբուսիկ է լինելու եւ վստահել մարդկանց, որոնք ամենեւին էլ դրան արժանի չեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք չափազանց մեծ նշանակություն եք տալու Ձեր ռոմանտիկ երեւակայությանը, կենթարկվեք Ձեր երազանքներին, իսկ իրականության մասին նույնիսկ չեք մտածի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներից շատերը լուրջ կսիրահարվեն, եւ այդ հարաբերությունները կզարգանան մեծ արագությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Չի կարելի ասել, որ շաբաթը կանցնի առանց անհանգստության, սակայն Դուք չեք կորցնի Ձեզ նույնիսկ ամենաբարդ հանգամանքների ժամանակ, կպահպանեք Ձեր լավատեսությունը, որը կփոխանցվի նաեւ մյուսներին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքների անձնական կյանքում խնդիրներ չեն առաջանա, հնարավոր են միայն մանր թյուրիմածություններ, որոնք հնարավոր է արագ շտկել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Շաբաթը բարենպաստ կլինի ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ նոր ծանոթությունների համար: Կհաջողվի գտնել մարդկանց, ովքեր կկիսեն Ձեր նախասիրությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Շաբաթն այնքան էլ վատը չի լինելու, սակայն սիրելիի հետ հարաբերություններում կարող են խնդիրներ ծագել. Ձեր երկրորդ կեսը ինչ-որ դժգոհություն կարտահայտի:

Այծեղջյուրներ

Դուք սովորականից ավելի զգացմունքային եք լինելու, եւ սիրելիի հետ հարաբերություններում եղած շատ բաներ չափազանց սրտին մոտ կընդունեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Լավ են անցնելու ցանկացած հանդիպումներ, հնարավոր են նաեւ ծանոթություններ, որոնք օգտակար կգտնվեն նաեւ գործնական տեսակետից: Իսկ անձնական կյանքը հետին պլան կմղվի:

ՁԿՆԵՐ

Ձկների մատ լավ է լինելու ընտանեկան խնդիրների քննարկման եւ լուծման, հարազատների հետ սկիզբ առած ցանկացած նախագծի համար: