Երգչուհի Ադելն ուշագնաց է եղել համերգի ժամանակ




Երգչուհի Ադելն ուշագնաց է եղել ելույթի ժամանալ, որը կայացել է Վեգասում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Երգչուհու խոսքով՝ անվտանգության աշխատակիցներն են օգնել իրեն, երբ նա կորցրել է գիտակցությունը կուլիսներում:

«Նրանք բարձրացրել են ինձ գետնից, երբ ես կորցրեցի գիտակցությունս»,- պատմել է 35-ամյա երգչուհին:

Ադելն օրեր առաջ պատմել է երկրպագուներին, որ բախվել է առողջական հարցերի և պատրաստվում է հրաժարվել սուրճից:

«Այս շաբաթ ես որոշել եմ հրաժարվել սուրճից, բայց ողջ շաբաթ ունեցել եմ գլխացավեր և դա անտանելի էր»,- պատմել է նա: