Լրահոս

«Վերջ չկա այս «խաղաղ» կոչվող մղձավանջին». Նազենի Հովհաննիսյան




Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կիսվել է ինստագրամյան իր էջում այդ լուրով, որին կից գրել է. «Ժողովուրդ, վերջ չկա այս «խաղաղ» կոչվող մղձավանջին, չե՞ք հասկանում: Զինաթափել են, հարց չկա: Բանակցողները թուրքի ծնունդ են: Մեր ամբողջ գենոֆոնդը ոչնչացնում են ախր: Դրախտ երկիրս դժոխք սարքեցին»: