Լրահոս

Ամուսնությունից 14 տարի անց ծնվել է Տիգրան Հարությունյանի դուստրը. հայտնի է երեխայի անունը



Հաղորդավար Տիգրան Հարությունյանը երկար տարիներ է էկրաններին։ Տարիներ առաջ «Դար 21»հեռուստաալիքում առաջին քայլերն արած հաղորդավարը արդեն 14 տարի է ամուսնացած է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ։ Զույգը երջանիկ է ու սիրով լի, սակայն մի բան կարծես պակասում էր՝ նրանք չունեին երեխա:

Եվ ահա երկար տարիներից հետո նրանք սպասում են հրաշքի։ Ամիսներ առաջ զույգը հայտնեց, որ սպասում է իր առաջնեկին։ Արդեն երեկ՝ օգոստոսի 23 ին ծնվել է նրանց դուստրը, ում տվել են Եվա անունը։

«Եվուկս, ոնց էի ես քեզ սպասում»։

Իր սոցիալական էջերում գրել էր հաղորդավարն ու հայտնել բարի լուրը։