«Բարբին» առաջ է անցել «Հարրի Փոթերից»՝ դառնալով Warner-ի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը

«Barbie»-ի ֆիլմը դարձել է Warner Bros.-ի պատմության ընթացքում ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը՝ գերազանցելով «Հարրի Փոթերը և մահվան պարգևները. մաս 2» ֆիլմի ռեկորդը, որը տևել է 12 տարի: Այժմ Գրետա Գերվիգի ֆիլմը տոմսարկղերում պաշտոնապես ունի ավելի քան 1,342 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է MovieWeb-ը։
Մարգո Ռոբբիի մասնակցությամբ հիթն արդեն բավականին ռեկորդներ է գերազանցել իր ճանապարհին և դեռ ցուցադրվում է կինոթատրոններում՝ թվային հարթակներում: