Լրահոս

«Ես տանն եմ». Ռոզա Լինը վերադարձել է հայրենի Վանաձոր




Վերջին անգամ Ռոզա Լինը Հայաստանում հրապարակայնորեն ներկայացել է դեկտեմբերի կեսերին՝ «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի շրջանակներում։



ԱՄՆ-ում անցկացրած ինն ամիսների ընթացքում Ռոզե Կոստանյանը բրիտանացի արտիստ Էդ Շիրանի հետ մեկնել է հյուրախաղերի։ Այնուհետեւ աղջիկն իր երաժշտությամբ շրջել է ԱՄՆ-ով եւ Կանադայով։ Սա նրա առաջին անհատական ​​շրջագայությունն էր:

Բացի հյուրախաղերից, երգչուհին մասնակցել է մի շարք խոշոր փառատոների՝ iHeart Radio Music Fest, որտեղ բեմը կիսել է Red Hot Chilli Peppers-ի, Summerfest-ի, lollapalooza-ի եւ այլոց հետ:

Նրան հաջողվել է նաեւ գոհացնել երկրպագուներին Lay Your Hands Upon My Heart դեբյուտային EP-ով, որը պարունակում է 6 երգ։

Թե, որքան կմնա աղջիկը Հայաստանում, դեռ հայտնի չէ։ Պաշտոնական ելույթներ նույնպես նախատեսված չեն։ Ժամանման մասին տեղեկությունը հրապարակվել է RosaLinn-ի Instagram Stories բաժնում։ Գրառումն ուղեկցվել է «Պապիկ-թատիկ» հուշարձանի գրաֆիտիի լուսանկարով՝ #FreeArtsakh մակագրությամբ։