Լրահոս

«Անջուր, անհաց, բայց սիրուն ու կոկիկ». Անդրեն՝ Արցախի Սեպտեմբերի 1-ի մասին




Այսօր Սեպտեմբերի 1-ն է, ուսումնական նոր տարվա մեկնարկը և բազմաթիվ երեխաներ այսօր առաջին անգամ հաճախում են դպրոց։

Շրջափակված Արցախի դպրոցները նույնպես մի շարք առաջին դասարանցիներ են ընդունել՝ չնայած ծանր պայմաններին։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է արցախցի դպրոցական երեխաների լուսանկար, որին կից գրել է.

«Սեպտեմբերի 1-ը պաշարված Արցախում։ Շրջափակված, անլույս, անգազ, անջուր, անհաց, բայց սիրուն ու կոկիկ»։



Նշենք, որ երգիչը հաճախ է տոցիալական իր էջերում անդրադառնում հայաստանյան իրավիճակին։