«Երկար էի համոզում ամուսնուս». Լիլի Մորտոն՝ ամուսնու հետ զուգերգի մասին




Օրերս Լիլի Մորտոն ներկայացրել է իր նոր՝ «Тарантино» անվանումով տեսահոլովակը: Լիլին նոր տեսահոլովակի պրեմիերան իրականացրել է իր ծննդյան օրը՝ այդ ձևով անակնկալ մատուցելով իր եկրպագուներին: Լիլի Մորտոն մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life-ին:

Նշենք նաև, որ երգչուհու նոր տեսահոլովակում նկարահանվել է նրա ամուսինը.

«Երբ դեռ աշխատում էինք երգի վրա, մտածում էի, որ այն ավելի լավ կհնչի զուգերգի տեսքով, անգամ քննկարկում էինք՝ ում հետ այն կատարել, սակայն տեսնելով, թե ինչպես է երգում ամուսինս, հասկացա, որ հենց նա պետք է երգի ինձ հետ: Երկար էի համոզում նրան, բայց ստացվեց: Նա մի փոքր կտոր կատարեց ինձ հետ»,- ասաց Լիլին:



Նրա խոսքով՝ երգի վրա աշխատել են ՌԴ-ում հայտնի դեմքերի հետ, քանի որ երգի նախնական տարբերակն իրենց դուր չէր եկել:

«Երգը պատրաստ էր, սակայն գործիքավորումն ինձ չէր գոհացնում, որոշեցինք, որ երգի վրա պետք է կրկին աշխատել, բայց այս անգամ ռուս մասնագետների հետ: Արդյունքից շատ գոհ եմ մնացել»:

Ըստ Լիլիի՝ հիթային երգ է ստացվել, սակայն առաջիկայում չի պատրաստվում ամուսնու հետ կրկին զուգերգով հանդես գալ:

«Զուգերգեր չենք նախատեսում, սակայն նոր երգեր հաճախ եմ ներկայացնելու: Այս փուլում ռուս մասնագետների հետ 12 երգ եմ պատրաստել, որոնք հերթով ներկայացնելու եմ հանդիսատեսի դատին», -նշեց նա: