
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին ընդառաջ Արամ mp3-ն նոր՝ ոգեւորող երգ ու տեսահոլովակ է ներկայացրել։ «Առաջ-առաջ հայեր» երգում է Արամը, իսկ տեսահոլովակը ներկայացնում է մեր ֆուտբոլիստների լավագույն դրվագներն ու հավատարիմ երկրպագուների արձագանքն ու գոտեպնդումը։
Երգի երաժշտության հեղինակը հենց ինքը՝ երգիչն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։ Հոլովակը նկարահանվել է FAF-ի հետ համագործակցությամբ:
Մեկնաբանությունների բաժնում յութուբյան օգտատերերը նկատել են՝ երգը «ոգեւորիչ է ու տրամադրող»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաղը՝ սեպտեմբերի 8-ին, ֆուտբոլային հանդիպում է ունենալու Թուրքիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Հայաստանում հյուրընկալելու է Խորվաթիայի հավաքականին։