Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին




BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում օգոստոս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

- Նազենի Հովհաննիսյան՝ 70 հիշատակում,
-Սոնա Ռուբենյան՝ 65 հիշատակում,
-Սիրուշո ՝ 58 հիշատակում: