
Պորտուգալիայի հավաքականի, Լիսաբոնի «Սպորտինգի», «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» եւ Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուիշ Ֆիգուն Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել Երեւանից՝ Արարատի լեռան ֆոնին։
Լեգենդար ֆուտբոլիստն անցած շաբաթ էր այցելել Հայաստան, ներկա էր եղել Երեւանի «Նոայի» մարզմանը։