Լրահոս

77-ամյա Շերը վերսկսել է սիրավեպը 37-ամյա սիրելիի հետ




Երգչուհի Շերը նկարահանվել է պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ ժամադրության ժամանակ։ Զույգի լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։

77-ամյա Շերին եւ 37-ամյա Ալեքսանդր Էդվարդսին նկատել են Բեւերլի Հիլզի Funke ռեստորանում ընթրելիս: Երգչուհին ներկայացել է սեւ տաբատով, իսկ ուղեկցորդը՝ կաշվե տաբատով եւ փայլուն բաճկոնով։ Զույգին միացել են նրանց ընկերները, այդ թվում՝ մոդել Քայլի Ջենների նախկին սիրեցյալը՝ ռեփեր Tyga-ն։

2023 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Շերը եւ Ալեքսանդր Էդվարդսը բաժանվել են մի քանի ամիս ռոմանտիկ հարաբերություններից հետո։ Միաժամանակ ինսայդերները հերքել են երգչուհու եւ պրոդյուսերի նշանադրման մասին տեղեկությունը։

Շերը եւ Ալեքսանդր Էդվարդսը հանդիպում են 2022 թվականի սեպտեմբերից։ Դեկտեմբերին Շերն ակնարկել էր պրոդյուսերի հետ նշանադրության մասին։ Սակայն ավելի ուշ երգչուհուն շրջապատողները վստահեցնում էին, որ նա ամուսնության առաջարկ չի ստացել, իսկ մատանին, որը նա շտապել է ցուցադրել սոցիալական ցանցերում, պարզապես «նվեր» է։

Հարաբերություններում տարիքային այդքան մեծ տարբերության վերաբերյալ քննադատություններին ի պատասխան՝ Շերն ասել է, որ «սերը մաթեմատիկա չգիտի»։

«Ես մեզ չեմ պաշտպանում։ Ատողներն ատելու են... Կարեւոր չէ, որովհետեւ մենք ուրախ ենք ու ոչ մեկին չենք անհանգստացնում: Եվ մի անհանգստացեք, ես սիրահարված եմ, բայց դա ինձ չի կուրացնում»,- գրել էր երգչուհին սոցցանցերում։